կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-11 14:06
Մշակույթ

Միլանի Լա Սկալայի համերգը, Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպի բեմադրությունը` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված

Միլանի Լա Սկալայի համերգը, Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպի բեմադրությունը` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված

Տեղեկացրել էինք, որ Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում բացվել է «Հայաստան. Տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև մայիսի 3-ը:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հռոմ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինիի հետ։ Հանդիպման ընթացքում նախանշվել են 2015 թվականի ծրագրերը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որոնց շարքում կարևորվել է Վիտտոիանոյի «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսը:

 

Այնուհետև առանձնացվել է Հայաստանի մասնակցությունը Վենետիկի արվեստի բիենալեին, հուլիսի 5-ին Կոնցիալիզիոնե համերգասրահում Միլանի Լա Սկալա նվագախմբի համերգը՝ «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի շրջանակում, Ֆլորենցիայի Ռիֆրեդի թատրոնում Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպի հիման բեմադրության պրեմիերան՝ թուրք դերասանուհի Սերրա Յըլմազի մասնակցությամբ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի համերգները իտալական մի շարք քաղաքներում և այլն:

 

Հայաստանում իրականացվող հայ-իտալական համատեղ ծրագրերից կարևորվել է հունիսի 19-ին Երևանում կայանալիք` Պենդերեցկու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական ստեղծագործության պրեմիերան՝ իտալացի ֆլեյտահար Մասիմո Մերչելիի մասնակցությամբ, ինչպես նաև Կոստան Զարյանի «Գարունը» ստեղծագործության հիման վրա՝ Պադովայի «Թերեպիա» կերպարանքի թատրոնի և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի համատեղ իրականացվող թատերական նախագիծը:

 

Երկու երկրների նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլին ստորագրել «ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին 2015-2018 թթ» գործնական ծրագիրը: