|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Թալիշական Խանալիոն գյուղում ժողովրդական բողոք է հասունացել տեղացիների և Բաքվի կողմից նշանակված վարչական ղեկավար Ռաուֆ Ջաբիևի միջև։
Գյուղի բնակիչները հայտարարել են, որ քաղաքապետը չի հետաքրքրվում գյուղի խնդիրներով` ճանապարհները վատ վիճակում են, չկա կոյուղի...
Չնայած դրան, Ռաուֆ Ջաբիևը գյուղացիների վրա 300 մանաթի տուգանք է դրել աղբը իբրև թե ճանապարհի վրա թափելու համար` աղբը թափելու համար հատուկ տեղ չհատկացնելով։ Բացի այդ բնակիչները դժգոհ են, որ քաղաքապետը նախաձեռնել էր գյուղի անվանափոխություն առանց գյուղացիների կարծիքն հաշվի առնելու։
Իհարկե ակնհայտ է, որ խնդիրը ավելի խորն է` թալիշական ցանկացած անվանում, ինքնաիդենտիֆիկացման ցանկացած փորձ վերացնել և թույլ չտալ, որ թալիշների կամ մյուս բնիկ փոքրամասնությունների մոտ ազգային պատկանելության զգացում առաջանա։
Սա Ադրբեջանի ձեռագիրն է, ճիշտ այնպես, ինչպես ամբողջ հայկական մշակութային և պատմական ժառանգությունը յուրացվեց Նախիջեւանում, Գանձակում, և Արցախում այս օրերին»։