|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վրաստանը պատրաստ է կատարել մեսխեթցի թուրքերին հայրենիք վերադարձնելու` ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունը . այսօր Բաթումում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն:
Ըստ նրա` Վրաստանի կառավարությունը մեսխեթցի թուրքերից ընդամենը 5 հազար դիմում է ստացել, դրանցից 900-ն արդեն բավարարվել է, եւ շուտով կսկսվի հայրենադարձումը:
Այսօր երկրի կառավարությունը քննարկել է այդ հարցը: Նիստից հետո արդարադատության փոխնախարար Դավիթ Ջանդիերին տեղեկացրել է, որ մեսխեթցի թուրքերի հայրենադարձման հարցը վերջնականապես կլուծվի մոտ ժամանակներս. տեղեկացնում է Trend գործակալությունը: