կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 09:57
Քաղաքական

Շուտով Կիևը լրիվ կշրջապատվի կսկսվի իսկական աղետը. իրադրությունը՝ վերջին տվյալներով

Շուտով Կիևը լրիվ կշրջապատվի կսկսվի իսկական աղետը. իրադրությունը՝ վերջին տվյալներով
Ահա, նման մի քարտեզ՝ արտացոլող այս պահին Ուկրաինայի տարածքում մղվող մարտերի պատկերը: Ուշադրություն դարձրեք, որ.
1. Ուկրաինական Դոնբասյան խմբավորման շուրջ օղակը սեղմվում է,
2. Ռուսական կողմը վերջնականապես գրավել է Խերսոնը և գործնականում շրջապատել է Նիկոլաևը, իսկ նույն ուղղությամբ էլ զգալիորեն առաջացել է Նիկոլաևից հյուսիս-արևմուտք՝ ռազմավարական շրջապատման վտանգ ստեղծելով արդեն Օդեսայի համար,
3. Զգալի առաջխաղացում կա Խարկովի ուղղությամբ, թեև Խարկովում մարտերը դեռ շարունակվում են,
4. Զգալի առաջխաղացում կա Չեռնիգովի ուղղությամբ և Կիևի շրջափակումը արևելքից ավելի ու ավելի իրական գծեր է ընդունում,
5. Ուժեղանում է Կիևից արևմուտք գործող ռուսական խմբավորումը, երբ Կիևը արևմուտքից արդեն գործնականում լրիվ շրջապատված է, իսկ այժմ էլ սկսվում է վերջինիս շրջապատումը նաև հարավից: Շուտով Կիևը լրիվ կշրջապատվի և այդ ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաքի համար կսկսվի իսկական աղետը:
 
Մհեր Հակոբյան
Ռազմական փորձագետ