կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-29 06:06
Առանց Կատեգորիա

Մեսխեթցի թուրքերը վերադառնում են

Մեսխեթցի թուրքերը վերադառնում են

Մինչ այս տարվա վերջը կավարտվի Ադրբեջանի տարածքում բնակվող մեսխեթցի թուրքերի` Վրաստան հայրենադարձման ծրագիրը: Ըստ ադրբեջանական ANS հեռուստաընկերության` Ադրբեջանում բնակվող 13 հազար մեսխեթցի թուրքեր արդեն դիմել են պաշտոնական Թբիլիսիին` հայրենադարձման խնդրանքով, սակայն այդ գործընթացում կան որոշ խնդիրներ:

«Վաթան» միության նախագահ Սաբիրժան Ջալիլովի խոսքերով` հայրենադարձումը հարկավոր է այնպես կազմակերպել, որ ընտանիքների անդամները միմյանցից չբաժանվեն: «Հնարավոր է` ընտանիքի յոթ անդամներից 3-ին կամ 4-ին Վրաստանի կառավարությունը մերժի»,- ասել է Ջալիլովը:

«Երկիր»-ն այս կապակցությամբ դիմեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին, որը հայտնեց, թե Վրաստանը համաձայնել է ընդունել մեսխեթցի թուրքերին, սակայն նրանք պարտադիր չէ, որ վերաբնակեցվեն այն բնակավայրերում, որտեղից արտաքսվել էին: «Սակայն Թուրքիան պնդում էր, որ նրանց բնակեցնեն հայաբնակ Ջավախքում, եւ այստեղ էր միակ մտահոգությունը»,- ասաց Կ. Մանոյանը: