Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՙՍպորտը բոլորի համար՚ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի Հաղթանակ զբոսայգում կայացավ սեղանի թենիսի մասսայական մրցաշար, որին մասնակցեց տարբեր տարիքի ու մասնագիտության մոտ 40 մասնակից: Մրցաշարի նպատակն էր տարբեր տարիքի , մասնագիտությունների և աշխարհայացքների տեր մարդկանց բերել դեպի սպորտ, նաև մասսայականացնել սեղանի թենիս մարզաձևն ու մարդկանց մեջ քարոզել առողջ ապրելակերպի գաղափարը:
Կանայք և տղամարդիկ նախ մրցեցին խմբային փուլով, ապա խմբերում առաջին և երկրոդ տեղերը գրաված մասնակիցները դուրս եկան եզրափակիչ փուլ , որտեղ էլ օլիմպիական մրցակարգով որոշեցին հաղթողին ու մրցանակակիրներին: Կանանց մրցակցությունում հաղթող դարձավ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության վարչության աշխատակից Արշալույս Գասպարյանը, 2-րդը Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Շուշան Սիմոնյանը: Տղամարդկանց մրցակցությունում ուժեղագույնը Վահե Սիմոնյանն էր: 2-րդ մրցանակին արժանացավ Անդրանիկ Թորոսյանը, իսկ 3-րդը Սամվել Ջինանյանն էր:
Հաղթողներն ու մրցանակակիրները ՙԳոլդս ջիմ՚ ֆիտնես կենտրոնի կողմից ստացան 2 անձի համար նախատեսված ֆիտնես կենտրոնից օգտվելու քարտեր :
ՙՍպորտը բոլորի համար՚ մասսայական սպորտին և առողջ ապրելակերպին նպաստող հասարակական կազմակերպությունը կշարունակի կազմակրեպել մասսայական միջոցառումներ՝ դեպի սպորտ բելելով ինչպես մայաքաղաքի այնպես էլ մարզերի ներկայացուցիչներին: