|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ավարտվել է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի կողմից անցկացվող «Ջրագնդակի 2019-2020 պատանեկանՀՀ առաջնություն»-ը: Առաջնությանն աջակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Համավարակի պատճառով հետաձգցած առաջնությունն ու տասնօրյա ուսումանմարզական հավաքն առաջին անգամ անցկացվել է «Հիլլզ» սպորտային համալիրում:
Տասը տարուց ավելի գործող Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նպատակն է զարգացնել ջրագնդակ մարզաձևը և ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում: Արդեն երեք տարի անընդմեջ ֆեդերացիանայս սպորտաձևում կազմակերպում է պատանեկան առաջնություններ, որի արդյունքում լավագույն մարզիկներն ընդգրկվում են ազգային հավաքականում:
Ջրագնդակի այս առաջնությանը մասնակցելէութթիմ, որոնցից մեկը Վանաձորից, մյուսները Երևանից էին:«Ջրագնդակի 2019-2020 պատանեկան ՀՀ առաջնություն»-ում հաղթող ճանաչվեց «ORWP Երևան» թիմը:
Ջրագնդակի ֆեդերացիայի և սպորտային համալիրի ղեկավար կազմը միջոցառման ավարտին մարզիկներին պարգևատրել են մեդալներով և պատվոգրերով: Հաջորդ շաբաթ «Հիլլզ» սպորտային համալիրում կմեկնարկի«Ջրագնդակի 2019-2020 մանկապատանեկան ՀՀ առաջնություն»-ը: