Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Ապրիլի 8-9-ը Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում կայացել է սեղանի թենիսի մրցաշարը, որին մասնակցել է տղաների` 12 և աղջիկների 8 թիմ՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, ուժերը չափել է շուրջ 80 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական։
Տղամարդկանց թիմային հաշվարկում առաջինը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն էր, երկրորդ հորիզոնականում՝ Վանաձորի մանկավարժականը, երրորդում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։
Աղջիկների պայքարում լավագույնն է ճանաչվել կրկին ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ներկայացնող թիմը, երկրորդ տեղում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, իսկ երրորդ մրցանակային տեղում Երևանի պետական համալսարանն է։
Տղամարդկանց անհատական առաջնությունում առաջին տեղում է Համլետ Հայրապետյանը (ՖԿՀՊԻ), երկրորդում՝ Գևորգ Աբրահամյանը (ՖԿՀՊԻ), երրորդում՝ Էդիկ Կոստանյանը (ՎՊՄԻ):
Աղջիկների մրցաշարում լավագույն թենիսիստուհի ճանաչվեց Հասմիկ Խաչատրյանը (ՖԿՀՊԻ), այնուհետև՝ Ռուբինա Վարդանյանը (ՖԿՀՊԻ) և Թամարա Աղայանը (Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան):
ՖԿՀՊԻ աղջիկների հավաքականն այս տարի մասնակցություն կունենա Եվրոպական համալսարանական մարզական խաղերին։
Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի սեղանի թենիսի մրցաշարի գլխավոր մրցավարն էր ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանը։ Մրցաշարի ընթացքում նա նկատեց, որ շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել դպրոցական և համալսարանական սպորտը, քանի որ դրանք տարբեր մարզաձևերի և ընդհանրապես, մեծ սպորտի զարգացման կարևոր պայմաններից են:
Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ին, Խուլ ու համրերի կենտրոնի մարզադահլիճում։ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հիմնադրամի առաջարկությամբ այս տարվա բոլոր հաղթող ուսանող մարզիկները, որպես պարգև, 3-օրյա հանգիստ կանցկացնեն Ծաղկաձորում, որտեղ նաև տեղի կունենա լավագույն ուսանող մարզիկների ամենամյա մրցանակաբաշխությունը: