Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ավարտվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «ՀայաստանիՀանրապետությանմարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդդասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվող սեղանի թենիսի եզրափակիչ (հանրապետական) փուլի մրցումները:
Տղաների մրցապայքարում սպարտակիադայի հաղթող է դարձել Լոռու մարզը ներկայացնող Ավետ Վասիլյանը: Լոռու մարզի մյուս ներկայացուցիչ՝ Էդգար Ռաֆաելյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ Շիրակի մարզը ներկայացնող ՆորայրՂազարյանը՝ 3-րդ տեղը: Ընդհանուր թիմային հաշվարկով տղաների մրցումներում լավագույնն է ճանաչվել Լոռումարզը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավել են Արցախի Հանրապետությունը և Շիրակի մարզը:
Աղջիկների մրցումներում 1-ին տեղը գրավել է Արարատի մարզը ներկայացնող Սեդա Ղազարյանը։ Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Յանա Պետրոսյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Երևան քաղաքը ներկայացնող Ասյա Պողոսյանը՝ 3-րդ տեղը: Աղջիկների ընդհանուր թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Արցախի Հանրապետությունը, 2-րդն է ճանաչվել Լոռու մարզը, իսկ 3-րդը՝ Երևան քաղաքը:
Մրցումներին մասնակցել են հանրակրթական դպրոցների 8-12 դասարանների ընդհանուր թվով 66 (33-ական տղա ևաղջիկ) աշակերտներ:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին և մասնակիցներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերինախարարության կողմից հանձնվել են գավաթներ, մեդալներ, հուշանվերներ և հավաստագրեր: