կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-27 13:15
Քաղաքական

Սա պահանջի նվազագույն շեմն է. Րաֆֆի Հովհաննիսյան

Սա պահանջի նվազագույն շեմն է. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ես հրապարակային մարդ եմ, եւ դա թույլ չի տալիս որեւէ գործարք, ամեն ինչ լինելու է բաց: Կա'մ կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ, կա'մ գործող դե ֆակտո իշխանությունը ժողովրդի հետ կգնա իշխանության կիսման, որն արդեն ես ներկայացրել եմ»,- Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա անդրադարձավ իր հասցեին հնչող այն քննադատություններին, թե իբր, պաշտոնների առաջարկություններ ներկայացնելով, ինքը առեւտուր է անում: Նման քննադատներին անվանելով «չարաճճի չարակամներ»` Հովհաննիսյանը նշեց, որ համեստաբար կարող է ասել միայն, որ նրանք սխալվում են: «Գործարք չկա, գործարքներից խոսողներն են գործարքի մեջ»,- հայտարարեց նա:

 

Պատասխանելով հարցին, թե` մտավախություն չունի՞, որ իր ներկայիս գործողություններն իրեն տանում են Արթուր Բաղդասարյանի ճանապարհով, Հովհաննիսյանը նախ նշեց, որ ուրիշների մասին չի խոսում, հետո հայտարարեց, որ ինքը պաշտոն չի ստանձնելու որեւէ կառավարության մեջ` ո'չ կոալիցիոն, ո'չ էլ որպես անհատ: Նա հայտարարեց, որ ինքն այդ մատնացույց արված ճանապարհով չի անցնում:

 

«Սա պաշտոնների խնդրանք չէ, սա պահանջի նվազագույն շեմն է»,- հայտարարեց Հովհաննիսյանը եւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ իր պահանջներում որոշ շտկումներ կարող են լինել, բայց էական շեղումներ` ոչ: