կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 17:05
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է ցույց տալ Սերժ Սարգսյանին...

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է ցույց տալ Սերժ Սարգսյանին...

Անգամ իր առաջարկները մերժելուց եւ ապատեղեկատվություն տարածելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, լսել նրա առաջարկները` ոչ միջնորդավորված ձեւով, քանի որ նրա ուղարկած առաջարկությունը ծաղր է ժողովրդի նկատմամբ. Ազատության հրապարակում այսօր մեկ անգամ եւս ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

«Ժառանգության» ղեկավարը նշեց, սակայն, որ այդ հանդիպումը պետք է լինի կա’մ ժողովրդի ու լրագրողների ներկայությամբ, կա’մ մոտակա սրճարանում` դարձյալ ժողովրդի առջեւ եւ հավելեց, որ սրանից հետո հրապարակայնությունը պարտադիր է, որ այլեւս նախագահականից սուտը թույնի նման չբանեցնեն ժողովրդի դեմ:

 

Սերժ Սարգսյանին ուղղված հրավերն էլ, որ միշտ անում է Րաֆֆի Հովհաննիսյանը, նա քաղաքական առեւտուր չի համարում, այլ անկեղծ փորձ` հասկանալու համար, որ մենք մի ժողովուրդ ենք:

 

«Ապրիլի 9-ից հետո պետք է պաշտպանեմ փոքրամասնության տեսակետը եւս: Իմ նպատակն այն է, որ կես ճանապարհ կա դեպի ժողովուրդ: Ես ասում եմ, որ, որպեսզի այլեւս չկրկնեմ իմ խոսքը, իմ առաջարկները տվեցի: Մի առաջարկն այն էր, որ պետք է երկրորդ փուլ գնանք եւ բանավիճենք, երկրորդը` որ արդեն գոյություն չունի, նա մերժեց, համամասնական ընտրակարգ եւ անմիջապես արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այժմ առաջարկ սեղանին չկա: Բայց այսքանից հետո ես նորից պատրաստ եմ նստել ու լսել նոր առաջարկներ»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն ու հավելեց, որ կնստի, կկազմի ու հրապարակավ իրենց նոր առաջարկները եւ մեկ անգամ եւս կուղարկի Սերժ Սարգսյանին:

 

Անդրադառնալով ապրիլի 9-ին պլանավորվող հանրահավաքին` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը մարտահրավեր է ուղղում իրենց, երբ ստում է, թե իբր հրապարակում 3000-ից ավելի մարդ չկա:

 

«Միգուցե նա սխա՞լ է տեղեկացված կամ վերեւի ապարատները ա՞յլ թիվ են ցույց տալիս: Բայց մինչեւ ապրիլի 9-ը մեր ժողովուրդը, իր իրավունքը մարմնավորող, ապրող ու շնչող քաղաքացիները, որոնք չեն գալիս հրապարակ, օնլայն են, մարզերում են եւ այլն, ցույց կտան, թե իրականում որքան մարդ կա հրապարակում: Եթե պարոն Սարգսյանն ուզում է քանակ, կլինի քանակ: Իսկ դրանից հետո թող ոչ մեկն ինձ ու մեր ժողովրդին չսպառնա, որ մեր ժողովուրդը, որ իր իրավունքի մեջ է ` խաղաղ, հարգանքով, սահմանադրական պայքար է տանում, իր դեմ պետք է բարձրանա ոստիկանի ձեռքը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: