Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման առաջարկ է արել թե’ Գագիկ Ծառուկյանին, թե’ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն, ի տարբերություն Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանը մերժել է հանդիպման առաջարկը:
Ի՞նչ պատճառաբանությամբ, թերթը փորձել է ճշտել «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից: Վերջինս ասել է, որ ինքը «տեղյակ չէ եւ առաջին անգամ է լսում այդ մասին»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նոր հանդիպմանը, ապա Խուրշուդյանն ասել է. բացի նրանից, որ իրենք երեկ Սերժ Սարգսյանին հրավիրել էին գալ Ազատության հրապարակ, հանդիպման այլ հեռանկար այս պահին չկա:
Այնուհանդերձ թերթի իշխանական աղբյուրները պնդում են, որ եւս մեկ հանդիպում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ տեղի կունենա, սակայն արդեն ՍԴ-ում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի քննությունից եւ որոշումից հետո: Քննարկումը, գրում է թերթը, ըստ ամենայնի կվերաբերի նաեւ օրերս խորհրդարանում կիսատ մնացած ընդդիմադիր ընդհանուր օրակարգին՝ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի արած երեք առաջարկություններին: