Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաջողություն մաղթեց մրցակիցներին, նաեւ` արդար, հավասար, արժանապատիվ եւ մրցակցային պայքար:
Նա հերթական անգամ գործող նախագահին կոչ արեց կյանքի կոչել իր առաջարկած տասնհինգ կետերը, որոնց վերաբերյալ երկու անգամ դիմել է: «Դրանք օդից վերցրած առաջարկներ չեն, այլ տարրական պահանջներ»,- հայտարարեց Հովհաննիսյանը, նաեւ կոչ արեց նախագահին` թույլ չտալ, որ որեւէ մեկը խախտի ընտրական օրենսգիրքը, օրենսդրությունը, եւ եթե խախտի, ապա անպայման կանգնի օրենքի առջեւ:
«Եթե ուզում է ազատ, արդար ընտրություններ, պետք է բացառի օրենքի խախտումը»,- նշեց նա եւ ընդգծեց, որ իր հիմնական մրցակիցը գործող նախագահն է:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` այս քսանութ օրերի ընթացքում, երբ հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ, իրեն ուղեկցել են ոստիկաններ, անվտանգության ծառայության աշխատակիցներ: Նա հայտարարեց, որ ինքը չի ուզում, որ այդ մարդիկ ուղեկցեն իրեն:
Ասուլիսի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակավ հեռուստաբանավեճի առաջարկություն արեց գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին: