կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 12:40
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը գրավոր պատասխանել է Սերժ Սարգսյանին: «ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը տարածել է պատասխանի տեքստը, որում ասվում է.

 

«Հարգելի պարոն Սարգսյան

 

Երեկ ստացա Ձեր՝ մարտի 25-ի թվակիր նամակը: Դրական եմ գնահատում, որ Դուք վերջապես ուղղակի գրությամբ պատասխանեցիք իմ համալիր առաջարկին: Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը:

 

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ հանդիպելու Ձեզ եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի եւ ցանկացած ձեւաչափով՝ Ազատության հրապարակում: Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար. անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ, եւ կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական Նոր Հայաստանի:

 

Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող՝ Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին:

 

Հարգանքի հավատամքով եւ ժողովրդի ձայնով՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»