|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ապրիլի 14-ին «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են այս տարիքային խմբի մեր ուժեղագույն բռնցքամարտիկները:
Մրցումային առաջին օրը 46 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակներ տոնեցին Սուրեն Ալիխանյանը, Նարեկ Շահբազյանը, Հարություն Քերոբյանը, Արմեն Երիցյանը, Կարեն Գրիգորյանը և Արմեն Գալստյանը:
48 կգ քաշային կարգում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Էրիկ Հախվերդյանը, Էրիկ Էվոյանը, Վրեժ Մարտիրոսյանը և Շավարշ Աբգարյանը:
52 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային ելույթը հաղթանակով ավարտեցին Արթուր Բազեյանը, Էդգար Համբարձումյանը և Մյասնիկ Գեղամյանը:
54 կգ քաշային կարգում ռինգից հաղթանակած հեռացան Բորիս Կարապետյանը, Սևակ Ղարիբյանը, Մուշեղ Սերոբյանը, Կարեն Մարտիրոսյանը և Տիգրան Սարիբեկյանը:
57 կգ քաշային կարգում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Անդրանիկ Սեդրակյանը, Ներսես Ներսիսյանը, Կարեն Հովսեփյանը, Արման Անտոնյանը ,Արգամ Սարգսյանը և Էդիկ Գրիգորյանը:
60 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ տոնեցին Ստեփան Հովհաննիսյանը, Տոնի Գալստյանը, Ռաֆիկ Աքուլյանը, Անդրանիկ Աբաջյանը և Լենդրուշ Ենոքյանը:
Ապրիլի 15-ին կկայանան 1/8 եզրափակիչները: Մրցումների սկիզբը` 13:00-ին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: