Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ, իր տեղեկություններով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին կվերադառնա Փարիզ` որպես դեսպան, իսկ նրան կփոխարինի նախագահի աշխատակզմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ըստ թերթի` թեեւ Նալբանդյանի աշխատանքից գոհ են, բայց նա ինքն է ուզում լինել դեսպան, «որովհետև շատ է սիրում Փարիզը»:
Այսօր ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանից հետո Yerkir.am-ը ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանից փորձել է ճշտել տեղեկատվության իսկությունը եւ պարզել նրա սերը Փարիզի նկատմամբ:
Ուշագրավ է, որ նախարարը բավականին լարված եւ նյարդային էր: Լսելով հարցը` նա կոշտ եւ կտրուկ հայտարարեց. «Անկապ բամբասանքներ են»:
Մեր ճշտող հարցին, թե Փարիզն, իրո՞ք, այդքան շատ է սիրում, որ ԱԳ նախարարի պաշտոնը փոխարինում է դեսպանի պաշտոնով, նախարարը նշեց, որ հարցին արդեն պատասխանել է: Նա նաեւ այդպես էլ չմանրամասնեց, թե որն է անկապ, իսկ որը «կապով» բամբասանքը...