կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 14:19
Քաղաքական

Ֆրակցիան կուսակցությունից անկապ եւ անկախ չի կարող գործել. Արմեն Ռուստամյան

Ֆրակցիան կուսակցությունից անկապ եւ անկախ չի կարող գործել. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավանդական ճեպազրույցում իր գոհունակությունը հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ընդդիմության հետ բանակցություններ սկսելու համար:

 

Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը իր պահանջը եւ ցանկությունը չէ:

 

«Ես, անկեղծ ասած, դժվարանում եմ իրենց հասկանալ, այսինքն` ինչպես կարող է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ՀՅԴ կուսակցությունից անկախ գործի: Նման բան մեզ մոտ չի կարող տեղի ունենալ, եւ ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Այն, ինչ մենք անում ենք ԱԺ-ում, ուղղակիորեն այն խնդիրներն ու որոշումներ են, որոնք իրականացնում ենք խմբակցության մակարդակով` կուսակցության կողմից կայացրած: Սա արդեն ամեն կուսակցության գործեալոճի հարցն է, բայց ինձ համար, մեղմ ասած,  տարօրինակ է, որովհետեւ ֆրակցիան չի կարող կուսակցությունից անկապ, անկախ եւ անհասկանալի տրամաբանությամբ գործել»,- հայտարարեց Ռուստամյանը:

 

Նա նաեւ նշեց, որ ՀՅԴ-ն իր մոտեցումները ներկայացրել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն չի կարող մտնել մի գործընթացի մեջ, որի վերջը չի տեսնում: Նույն պատճառով 2008թ.-ին չմտան գործընթացի մեջ: