Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի իշխանությունները եւ կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել են «անկապ» քարոզարշավի ոճը, որի հետեւանքներից են՝ բակլետի պատառոտելը, դրանք վերցնելուց հրաժարվելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վերը նշված այդ երկու օրինակները տեղի են ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի հետ...Ավելին, քարոզաշրավի ժամանակ Լոռու մարզում մի կին վարչապետին գովերգելուց հետո խորհուրդ տվեց վերջինիս ցրել կառավարությունը...
Չզարմացա, երբ երեկ ականատես եղա, թե ինչպես «վարչապետական» ոճով Գյումրիում անցկացված քարոզարշավից հետո, երբ առանց մարդկանց կարծիքը հարցնելու նրանց ուղղակի պարտադրաբար տրվում էր "այո"-ի բուկլետները, դրանցից որոշ մասը հայտնվեց Վարդանանց հրապարակի աղբարկղներում:
Իսկ պատճառը շատ պարզ է. հենց իրենք քարոզարշավ անողները բացարձակ տեղյակ չեն, թե ինչու է պետք փոխել սահմանադրությունը, այդ իսկ պատճառով էլ առանց որեւէ բան խոսելու, հարցուպատասխանի ժպիտները դեմքերին տալիս են այդ բուկլետները՝ մտածելով, որ հոգսաշատ գյումրեցին պետք է նստի ու կարդա դա...Այո՛, կարդացողներ հաստատ կլինիեն...Բայց ավելի լավ կլինի, որ «սահմանադրագետ» քարոզիչներն իրենք, գոնե հպանցիկ բացատրեն մարդկանց հանրաքվեի եւ «այո» քվեարկելու անհրաժեշտությունը եւ նոր այդ բուկլետները բաժանեն»:
Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։
Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։