|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր հնարավոր պաշտոնանկությանը եւ դասադուլի կոչերին:
«Ինձ շատ եք հարցնում, թե ինչու երկու «թեժ» հարցերի մինչ այժմ չեմ անդրադարձել:
Հարկ չէի համարում, բայց քանզի այս հարցերը իմ որոշ ֆբ-ընկերներին հետաքրքրում են, ապա ասեմ, որ.
ա. իմ հնարավոր պաշտոնանկություն
ՀՀ Սահմանադրության համապատասխան Կառավարության հետ միասին հրաժարական կտամ: ՀՀ ԿԳ նախարար լինելը մեծագույն պատիվ է: Միաժամանակ ինձ դասում են այն մարդկանց շարքին, ովքեր ինքնադրսևորման և ինքնակայացման համար չէ, որ Հայաստանում «պաշտոն» են զբաղեցնում:
բ. դասադուլի կոչեր
Ես ու Րաֆֆին միակարծիք ենք այս հարցում. քաղաքական պայքարը պետք է վարվի բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Երիտասարդները ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումների և հայացքցների մեջ, սակայն կարծում եմ, ոչ ի վնաս սեփական կրթության:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր ուշադրության, ակտիվության և աջակցության համար»,- գրել է Արմեն Աշոտյանը: