Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճշտելու համար, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը, փորձում ենք կապվել ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Մերի Հարությունյանի հետ:
Սակայն նրանց գտնելն ուղղակի անհնար է. զանգերին կա'մ չեն պատասխանում, կա'մ էլ պատասխանողները խնդրում են այս կամ այն համարով զանգահարել:
Խոսեցինք նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ: Վերջինս նշեց, որ նման տեղեկությունները կարող ենք ճշտել միայն նախագահականից, քանի որ նախագահն է կատարում նշանակումներ, ինչպեսեւ պաշտոնանկ անում:
Հավելենք միայն, որ քիչ առաջ Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է իր պաշտոնանկության լուրը: