կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-25 04:10
Քաղաքական

Նոր պաշտոնանկության մասին լուրերն անհիմն չեն

Նոր պաշտոնանկության մասին լուրերն անհիմն չեն
ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի Հովհաննես Հովսեփյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը տոնական տրամադրություն չի ավելացնի որոշ պետական այրերին: Նրա ասուլիսից ակնհայտ դարձավ, որ բնապահպանության, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարների գլխին իսկապես "սեւ ամպեր" են կուտակվել եւ մամուլում նրանց վերաբերյալ պտտվող լուրերը բոլորովին էլ անհիմն չեն: Ճիշտ է, Հովսեփյանը խուսափեց ասուլիսում կոնկրետ անուններ նշել, կամ խոսել կադրային փոփոխությունների մասին, չմոռանալով ընգծել, որ դա որոշում է ՀՀ նախագահը, սակայն նա, ի թիվս այլ խախտումների, թվարկեց նաեւ հենց այդ գերատեսչություններում կատարված չարաշահումերը: