կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-19 16:00
Հասարակություն

Տաքսիների հաշվիչները պետք է ստուգաչափվելուց հետո կապարակնքվեն

Տաքսիների հաշվիչները պետք է ստուգաչափվելուց հետո կապարակնքվեն

Եթե տաքսիների հաշվիչների ստուգաչափումը թողնվում է տաքսու սեփականատիրոջը, ապա նա կարող է լավ մասնագետ ունենալ եւ փոխել հաշվիչների բալանսավորումը. Yerkir.am-ին ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

 

Անդրադառնալով հարցին, որ տաքսի ծառայությունները կարգավորող օրենսդրության ոլորտում նոր փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց` այսուհետեւ հատուկ ուշադրություն է դարձվելու տաքսիների հաշվիչների ստուգաչափմանը, մեր զրուցակիցը նշեց, որ հիմա էլ է ստուգաչափում կատարվում, բայց այստեղ խնդիր կա:

 

«Հաշվիչի ստուգաչափումը կատարվում է ստանդարտների ինստիտուտում: Հարցն այն է, որ այնտեղ ինչ-որ մի սկզբունք կա, որ մարդն ինքնուրույն պետք է իրենց մեքենայի հաշվիչը տանի ստուգաչափման, այլ ոչ թե պարտադիր սկզբունքով: Երկրորդ` պետք է մի այնպիսի մեխանիզմ ստեղծվի, որ երբ այդ ստուգաչափված հաշվիչը տեղադրվեց, մեջը ներգործելու հնարավորությունը բացառվի` այնպես կապարակնքվի, որ դրան այլեւս ոչ ոք չկարողանա միջամտել: Իսկ եթե թողնվում է սեփականատիրոջը, ապա, օրինակ, ձեռնարկությունը կարող է լավ մասնագետ ունենալ, ով իր ուզած ձեւով կբալանսավորի այդ հաշվիչները: Սա է խնդիրը»,- նշեց Պողոսյանը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, թե ուղեւորը պարտադիր չէ, որ իմանա` ստուգաչափվա՞ծ է տվյալ տաքսիի հաշվիչը թե՞ ոչ, Արմեն Պողոսյանն արձագանքեց, որ իրեն պետք է հրավիրած լինեին այդ ասուլիսին, որպեսզի ներկայացներ հակառակ կարծիքն ու ասեր, թե ուղեւորները, որպես սպառող, ինչ իրավունքներ ունեն…