Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքային տրանսպորտի մի քանի գծի վարորդներ հավաքվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցուն հարակից տարածքում և հայտարարել գործադուլ՝ պատճառաբանելով օրերս գազի թանկացումը. հայտնում է shamshyan.com-ը:
«Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդները բարձրաձայնում էին՝ ասելով. «Գազը թանկացրել են ու չգիտենք՝ ինչ անենք: Պահանջում ենք, որպեսզի կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն այս հարցին լուծում տան և երթուղային տաքսիները չընկնեն գազի թանկացման «դոզայի տակ»:
Եթե ուզում են մտածեն ժողովրդի մասին, ապա թող էս հարցը լուծեն, քանի որ գազի թանկացման հետևանքով առաջինը տուժում է սոցիալապես անապահով խավը: Մեր հաշվին գծատերերը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության չինովնիկներն իրենց վզներն են հաստացնում: Թող հիմա մի քիչ քիչ ուտեն ու մարշուտկեքի գազը չթանկացնեն: Եթե հարցը չկարգավորվի, բոլոր վարորդներով գնալու ենք Երևանի քաղաքապետարան, Գազելները թողնենք քաղաքապետարանի առաջ ու ընտանիքներով-նաֆարով գնալու ենք կառավարության դեմը նստացույց անենք: Վարորդ կա, որ 8 շունչ է պահում, վարորդ կա, որ 3 շունչ է պահում, որից 2-ը հաշմանդամ են»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ այստեղ: