|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Գաղտնիք չէ, որ Ամանորը տաքսիների վարորդների համար ամենաեկամտաբեր ժամանակահատվածն է. Տրանսպորտն այդ օրերին վատ է աշխատում, և մարդիկ, բնականաբար, երթևեկում են տաքսիներով: Դա է պատճառը, որ այս օրերին մայրաքաղաքում կտրուկ աճել է տաքսիների քանակը:
Yerkir.am-ի տեղեկություններով` մայրաքաղաքի ավտոպահեստամասերի կետերում տաքսիների տարբերանշանների աննախադեպ վաճառք է գրանցվել: Որոշ խանութներում անգամ անհնար է նման տարբերանշաններ ձեռք բերել: Մեզ հետ զրույցում սպառված տարբերանշանների խանութների մի քանի պատասխանատուներ նշեցին, որ ոչ մի տարի նման վաճառք չի գրանցվել:
Ի դեպ, տաքսիստների թվի աճին զուգահեռ փոփոխվում է նաև գնային քաղաքականությունը: Տաքսիների վարորդներն ուղևորներին փոխադրելու համար «աերոպորտի գներ» են սահմանում: Սակայն զավեշտալին դրա պատճառաբանություններն են: Օրինակ` երեկ մեր լրագրողին նախատեսված վայր հասցնելու համար կրկնակի գումար պահանջած տաքսու վարորդը բացատրել է. «Էս օրերին սաղ ռայոնների ժողովուրդը գալիս ա քաղաք` առևտրի, դրա համար էլ պրոպկաներ են լինում: Քաղաքում անհնար է նման պայմաններում սովորական գնով քշել»: