| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումների ոլորտի զարգացման բարեփոխումների համատեքստում տաքսիների հաշվիչները պետք է լինեն պարտադիր ստուգաչափված, իսկ ուղեւորը պետք է հստակ իմանա` մատուցված ծառայության դիմաց ինչ գումար է վճարելու. լրագրողներին այսօր տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը:
Yerkir.am-ի հարցին` իսկ ո՞վ պետք է ստուգաչափի, ի՞նչ սկզբունքներով եւ ինչպե՞ս ուղեւորները պետք է իմանան, որ տվյալ մեքենայի հաշվիչը ստուգաչափված է, փոխնախարարը պատասխանեց, որ հաշվիչների ստուգաչափումը պարտադիր է նաեւ այսօր, բայց նշեց նաեւ, որ այսուհետ ավելի մեծ, հատուկ ուշադրություն է դարձվելու այս հանգամանքին: Իսկ թե ինչպե՞ս ուղեւորները պետք է իմանան` տվյալ մեքենայի հաշվիչը ստուգաչափվե՞լ է, թե՞ ոչ, փոխնախարարը հարցով պատասխանեց` իսկ ինչո՞ւ ուղեւորը պետք է դա իմանա:
«Բայց եթե ուզում է իմանալ, կարող է տաքսու վարորդից պահանջել` ներկայացնել փաստաթղթերը, որոնցից երեւում է` տվյալ մեքենային պատկանող հաշվիչը ստուգաչափվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Ա. Ավետիսյանը: