կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 17:58
Իրավական

ՃՈ-ն առաջարկում է վերացնել տաքսիների դեղին համարանիշերը

ՃՈ-ն առաջարկում է վերացնել տաքսիների դեղին համարանիշերը
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի կողմից մշակվել և շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետության օրենքների և կառավարության որոշումների նախագծեր, որոնց նպատակը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով ուղևորների կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հեշտացնելն ու լիցենզիա ստանալու գործընթացը պարզեցնելն է:

Հաշվի առնելով կատարվող փոփոխությունների նպատակը և առաջնորդվելով գործընթացն առավել պարզեցնելու անհրաժեշտությամբ` Ճանապարհային ոստիկանությունն առաջարկել է հանել մարդատար տաքսի ավտոմոբիլներին  դեղին հիմագույնի համարանիշեր և հաշվառման կտրոն հատկացնելու վերաբերյալ դրույթները, իսկ փոխարենը նախատեսել վերահսկողությունը հատուկ պաշտպանվածություն ունեցող կպչուն կտրոնի (տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնի նմանությամբ) միջոցով իրականացնելու եղանակը, որը կհատկացվի լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ ու կփակցվի ավտոմոբիլի հետևի հողմապակուն:

Այդ պարագայում յուրաքանչյուր ավտոմոբիլի համար 17.000 (12.000 դրամ համարանիշերի հատկացման պետական տուրք և 5.000 դրամ հաշվառման գործողության համար վճար) դրամով կնվազի լիցենզավորման գործընթացի վրա ծախսվող գումարը, և բացի այդ, բավականին կկրճատվի լիցենզավորման գործընթացի ժամկետը:

Բացի այդ, տվյալ գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձինք և կազմակերպություններն այլևս պարտականություն չեն ունենա մեկ գործունեության համար դիմելու երկու պետական մարմնի, մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներին:

Ինչ վերաբերում է դեղին հիմնագույնի համարանիշերը սպիտակ հիմնագույնի համարանիշերով փոխանակելու ժամանակ առաջացող ֆինանսական ծախսերին, ապա հարկ ենք համարում նշել, որ դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման ժամանակ ի պահ հանձնված տվյալ ավտոմոբիլների սպիտակ հիմնագույնի համարանիշերը վերադարձվելու են անվճար: