|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում շարունակում են անպարտելի մնալ:
Punchboxing promoutions-ի կազմակերպած բռնցքամարտի շոուի ընթացքում երեք հայ բռնցքամարտիկներն էլ նոկաուտով հաղթել են ուկրաինացի բռնցքամարտիկներին:
Արամ Ավագյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել 3-րդ ռաունդում, Նարեկ Աբգարյանը՝ 6-րդ, իսկ Գոռ Երիցյանը 5-րդ ռաունդում ստիպել է հակառակորդին դադարեցնել մենամարտը:
Հիշեցնենք, որ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 6-րդ հաղթանակը տարավ: Ավագյանի համար սա 5-րդ անընդմեջ հաղթանակն էր, իսկ Գոռ Երիցյան համար՝ երրորդ: