|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ում Հանրապետականների ազգային կոմիտեն 10 միլիոն դոլար կծախսի` 2013 թվականին լատինաամերիկական, աֆրոամերիկական և ասիական ծագում ունեցող քաղաքացիների հետ քարոզչական աշխատանքներ տանելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է FoxNews-ը, վերջին նախագահական ընտրությունների ժամանակ պարտություն կրելուց հետո Հանրապետական կուսակցությունը որոշել է հաշվի նստել վերջին շրջանում բնակչության ռասսայական փոփոխությունների հետ:
Այսպիսով` հանրապետականները սկսել են պատրաստվել 2016-ի նախագահական ընտրություններին:
Նշվում է, որ լատինաամերիկյան, աֆրոամերիկյան և ասիական ծագում ունեցողների մեծամասնությունն իրենց ձայնը տվել են ներկայիս նախագահ Բարաք Օբամային: Այսինքն` հանրապետականները փորձում են աշխատել Օբամայի ընտրազանգվածի հետ: