|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրությունները բազմազան ինտրիգներ են պարունակում գրեթե բոլոր ընտրատարածքներում: Օրինակ` Արթիկում ՀՀԿ–ի հիմնական հույսը ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանն է, ով անկասկած մեծ հնարավորություններ ունի դարձյալ հայտնվելու Ազգային ժողովում: Նա ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կառաջադրվի այստեղ: Սակայն Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով նույնպես ներկայացնում է ՀՀԿ–ն, կարող է խոչընդոտել Պետոյանի ընտրվելուն:
«Փաստի» տվյալներով` Մուշեղ Պետոյանն ու Մխիթար Վարագյանն ուղղակի թշնամիներ են, եւ նրանց հաշտեցնելու նախկին փորձերը ձախողվել են: ՀՀԿ-ն այնտեղ խնդիրներ կունենա, քանի որ հանգուցալուծում չի գտել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: