Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2012թ. ՀՀ կառավարության կողմից գնված` 124 մլն դրամ արժողությամբ երկու կենսազուգարանները տևական ժամանակ է, ինչ չեն շահագործվում: Ստացվում է` այդքան մեծ աղմուկ բարձրացրած եւ կառավարության կողմից այնքան կարեւորված զուգարանները չեն ծառայում իրենց նպատակին:
Այսօր ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ չեն աշխատում այդ թանկարժեք զուգարանները: Նախարարի պատասխանն առավել քան ուշագրավ էր. նա հայտարարեց, որ դրանցով չի զբաղվում եւ տեղյակ չէ: Ի պատասխան մեր դիտարկմանը, որ պատասխանատուն Էկոնոմիկայի նախարարությունն է, դա փաստել է նաեւ փոխնախարար Արա Պետրոսյանը, իսկ այդ դեպքում ո՞ւմ ուղղենք հարցը, նախարարը հայտարարեց. «Չգիտեմ: Մեր նախարարությունը զբաղվում է արդյունաբերությամբ, եվրաինտեգրմամբ, ներդրումներով արտահանումով, զբոսաշրջությամբ»: Ասաց ու մտավ ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչների համար նախատեսված սենյակ, լրագրողներին էլ փորձեց խնձոր հյուրասիրել, որ ավելի բարի դառնան: Ի դեպ, լրագրողների դիտարկմանը, թե` չի՞ նեղանա, եթե գրենք, որ խնդրից տեղյակ չէ, նախարարը վստահ հայտարարեց՝ ոչ: