Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել կառավարությունը, որով առաջարկում է վերացնել 10 տարի առաջ սահմանված հարկային արտոնությունը։
Արտոնությամբ սահմանվում է, որ եթե կազմակերպությունը չի գործում առևտրի և ֆինանսավարկային ոլորտում, ունի կառավարության հավանության արժանացած գործարար ծրագիր, որի շրջանակներում ստեղծում է նոր աշխատատեղեր, ապա այդ աշխատատեղերի համար վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարը թույլատվում է ամբողջությամբ նվազեցնել գործարար ծրագրի՝ հավանեցնելու տարվա և դրան հաջորդող 5 տարիների շահութահերկերի գումարից, բայց որ ավել քան համապատասխան տարվա շահութահարկի գումարի 30%-ը։
Դիմելով՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց․ «Ներդրումները նոր աշխատատեղերն արդյո՞ք այլևս գերնպատակ չեն, այլ գերնպատակը ֆիսկալն է՝ բյուջե շատ հարկեր տանելը։ Դուք ասում եք՝ մեր համար ավելի կարևոր է ավելի շատ շահութահարկ, գումար բյուջե տանելը, քան ներդրումների արտոնությունները»։
Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ 10 տարվա ընթացքում ընդամենը 4 կազմակերպություն է օգտվում այդ արտոնությունից։
Թադևոս Ավետիսյանն արձագանքեց, որ եթե արտոնությունը չի աշխատում, ապա այն պետք է զարգացնել, քանի որ կարող են լինել խնդիրենր, այլ ոչ թե ընդհանրապես հանել։
«Եկեք հասկանանք՝ էթե ինչ են այս արտոնությունը հանելու իրական խթանը բյուջեի մեկամուտներն են, բայց կառավարության ծրագրում թիրախ է դրված օտարերկրյա ներդրումներ ներգրավել, հիմա այս հակասությունը խնդրում եմ մեկնաբենել»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Քննարկմանն արձագանքեց ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանըն . «Այս նախագիծը ընդունվել է 2016 թվականին, երբ էկոնոմիկայի նախարարը ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանն էր։ Ճիշտ կիլիներ, որ այդ հարցերը, թե որքանով է արդյունավետ եղել նախագիծը և արդյուք կառուցակարգերը և այլ խոչընդոտները չեն խանգարել, ուղղել ձեր գործընկերոջը, քանի որ ինչպես տեսնում ենք՝ այն արդյունավետ չէ»։
Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց, որ արտոնությունը գործում է 10 տարի որից 5 տարին ՔՊ-ն է իշխպանության և ինքը առաջարկում է քննարկել այն բարելավելու հարցը, այլ ոչ թե հարցը տեղափոխում է հների և նորերի դաշտը։
«Հիմա դուք ասում եք Արծվիկ Մինասյանն էր, չգիտեմ, թե 16-րդ դարում, ով էր էկոնոմիկայի նախարարը, երևի՝ Տիգրան Մեծը, չնայած այդ ժամանակ ինքը չկար»,- արձագանքեց Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։