կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-03 10:10
Հասարակություն

Փառատոներին մասնակցող հազարավոր զբոսաշրջիկները չեն կարողանում օգտվել զուգարաններից. «Առավոտ»

Փառատոներին մասնակցող հազարավոր զբոսաշրջիկները չեն կարողանում օգտվել զուգարաններից. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Այսօր հազարավոր զբոսաշրջիկներ այցելելու են Վայոց Ձոր՝ Արենի գինու փառատոնին մասնակցելու։ Զբոսաշրջային ավտոբուսները տուրիստներիս՝ դեպի Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր տանելիս սովորաբար կանգ են առնում Արենիի շուկայում, որպեսզի զբոսաշրջիկներն օգտվեն հայկական բերք ու բարիքից։ Արենին Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու է,  և տուրիստները կարիք են ունենում բնական կարիքները հոգալու։

Սակայն շուկայի հետնամասում գտնվող զուգարանն այնքան կեղտոտ ու անբարեկարգ է, որ այն տեսնելով՝ շատերը գերադասում են զսպեք կարիքները,  օգտվողներն էլ որձկալով են դուրս գալիս։

Տուրիզմը խթանելու համար վերջին տարիներին մեր երկրում ինչի փառատոն ասես՝ չեն կազմակերպում, սակայն ամենատարրական՝ զուգարանների հարցն այդպես էլ լուծում չի ստանում։ Մինչդեռ  ՀՀ կառավարությունը հազարավոր դոլարներ արժեցած «թանկարժեք» բիոզագարանների գումարով մարզերում հարյուրավոր սովորական զուգարաններ կարելի էր կառուցել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։