կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-31 16:25
Հասարակություն

Ուսուցիչների վրա ճնշումների դեպքերից նախարարը տեղյակ չէ

Ուսուցիչների վրա ճնշումների դեպքերից նախարարը տեղյակ չէ

Այսօր լրագրողները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեցին` արդյոք ստացե՞լ է ահազանգ, որ ուսուցիչներին ստիպում են հրաժարվել պարտադիր կուտակայինի չգանձման դիմումները գրելուց, ինչի մասին ահազանգում է «Դեմ եմ» շարժումը:

 

«Նման տեղեկատվություն ես չունեմ: Օրենքի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից կարող է իրացնել իր իրավունքները: Բայց եթե եղել են նման դեպքեր, ուրեմն կոնկրետ դեպքերը պետք է քննության առնվեն»,- պատասխանեց նախարարը:

 

Լրագրողների հարցին, թե ի՞նչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված, նախարարը պատասխանեց, որ պարտադիր է կենսաթոշակային համակարգ ունենալը, պարտադիր է իր քաղաքացուն կենսաթոշակով ապահովելու` պետության պարտավորությունը, պարտադիր է այդ համակարգին բոլոր մասնակիցների մասնակցությունը:

 

Իսկ ոչ պարտադրվածն, ըստ նախարարի, այն է, որ այս ընթացքում արձանագրվեցին խնդիրներ, որոնք հուզում էին հասարակությանը, կառավարությունն էլ ականջալուր եղավ այդ խնդիրներին և որոշեց լուծել դրանք` Սահմանադրական դատարանի որոշումը հաշվի առնելով: