|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մարտի 14-ին` ժամը 24.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.15-ին շմոլ գազի թունավորումով Լեփսիուսի 6-րդ փողոցի 12 շենքի թիվ 28 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 4 անչափահաս երեխաներ:
Ըստ տանտիրուհու հայտարարության` երեխաները թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել են դատաբժշկական և տեխնիկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: