|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ հրդեհ է բռնկվել Կրթության և գիտության նախարարության շենքում : Ըստ ՏԿԱԻՆ-ի ՝ հրդեհը բռնկվել է նախարարության հաշվապահության և հաշվառման բաժնի սենյակում: Մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը՝ գույքով (20) քմ:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՆ մամլո խոսնակ Զահրաբ Եգանյանը հայտնեց, որ հրդեհի առաջացման պատճառները պարզելու նպատակով համապատասխան փորձաքննություն է նշանակվել: Նա հայտնեց, որ հասցված վնասն այդքան էլ մեծ չէ, բացի այդ նախարարության հաշվապահական փաստաթղթաշրջաանառոււնը մեծ մասամբ էլեկտրոնային եղանակով է կատարվում և որոշ փաստաթղթերի այրվելը ծանր հետևանքներ չի ունենա: Եգանյանը նշեց, որ վնասի չափը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13.14-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կառավարության թիվ 3 մասնաշենքի 6, 7, և 8-րդ հարկերից ծուխ է նկատվում: Դեպքի վայր էին մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, 6 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.04-ին, մարվել՝ 14.08-ին: