Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանին հարակից «Առինջ մոլ» շուկայի բացումը, որտեղ պետք է առևտուր իրականացնեն «Հրազդան» տոնավաճառի այն վաճառողները, ովքեր դժգոհ էին շուկայի սեփականատեր՝ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի սահմանած տաղավարների վարձավճարներից:
Ծառուկյանը նրանց խոստացել է, որ իր շուկայում նրանք 3-4 տարի առանց տաղավարների վարձավճարների կաշխատեն և կվճարեն հետո՝ երբ կարողանան: Սակայն երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Առինջ մոլ» տեղափոխվել համաձայնած վաճառողնեիի հետ պայմանագրեր են կնքվում 1 տարի ժամկետով: «Դա նշանակում ա, որ 1 տարի հետո սկսելու ենք վճարել», - մեզ հետ զրույցում ասաց Աբովյանի շուկա տեղափոխված վաճառականներից մեկը:
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, երեկ հայտարարեց. «Հրազդան ստադիոնի ճակատագիրը շատ վատ է, որովհետև մեր հասույթները կրճատվել են մոտավորապես 70%-ով՝ Աբովյանում նոր տոնավաճառ բացելու հետևանքով»: Նա ասաց, որ միայն տոնավաճառն է կարողանում ստադիոնին ֆինանսական ներարկումներ անել, և այն չփակելու համար պաշտպանել էր պետք, դրա համար գները իջեցվեցին: «Իհարկե, ես սխալվեցի, ժամանակավրեպ գին բարձրացրի, բայց հետո փորձեցի սխալս ուղղել», -ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։