Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ին հետաքրքիր տեղեկություններ հասան նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ գրասենյակում կայացած հանդիպման մասին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթն ու հավելում «Ինչպես հայտնի է, առաջնորդներին ուղեկցում էին նրանց վստահելիները, որոնց շրջանակներից էլ պարզեցինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին լրջորեն բացատրել է, թե պետք է կյանքի գնով էլ լինի թույլ չտալ Սերժ Սարգսյանին` իրականացնելու Սահմանադրական բարեփոխումները:
«Դա Սերժ Սարգսյանի իշխանության վերաարտադրության միակ միջոցն է մնացել, որին պետք է խոչընդոտել», - մանրամասնել է Տեր-Պետրոսյանը: Իսկ Գագիկ Ծառուկյանը ուշադրությամբ լսել է եւ ասել, որ ամեն ինչ կանեն: ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՍԴ փոփոխությունների հետ ինչ-որ մեկին «սիմվոլիկ» նախագահ կկարգի, ինքն էլ կնշանակվի վարչապետի պաշտոնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: