կարևոր
1180 դիտում, 19 ժամ առաջ - 2025-04-18 18:59
Քաղաքական

Հնարավոր չէ երկար ժամանակ վախով կառավարել մարդկանց մտքերը, միշտ գալիս է հատուցման պահը․ Գալստյան

Հնարավոր չէ երկար ժամանակ վախով կառավարել մարդկանց մտքերը, միշտ գալիս է հատուցման պահը: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը: Պատգամավորի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Քննարկում ենք  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի տարեկան հաղորդումը:

Հաղորդման մեջ, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի խոսքում մի շարք կարևոր դիտարկումներ կան՝ երկրում տիրող մթնոլորտի, նաև որորտի խնդիրների առնչությամբ: Մասնավորապես՝  փաստվում է իրողությունը, որ ﬔր հասարակությունը շարունակում է ապրել քաղաքական բևեռացման, ապատեղեկատվության և ատելության խոսքի պայմաններում։

Կարևորվում է ﬔդիայի էկոհամակարգը մաքրելու,  արդյունավետ, անաչառ և թափանցիկ կարգավորումների անհրաժեշտությունը։

Արձանագվրում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկա օրենսդրական գործիքների և լիազորությունների սահմանափակության մասին, ինչը թույլ չի տալիս արդյունավետորեն իրացնել կարգավորող մարմնի ողջ ներուժը։

Օգտվելով հանձնաժողովին վերապահված առաջարկություններ ներկայացնելու, ինչպես նաև ոլորտի քաղաքականության մշակման գործառույթից, տասնյակ առաջարկություններ եք ներկայացնում։

Ըստ էության, հաղորդումն ավելի շատ առաջարկությունների փաթեթ է հիշեցնում, քան հաղորդում։ Սաինքնին վատ չէ։

Բայց կարևորագույն խնդիրն այն է, թե սահմանադրական այս մարմինը հանրային վստահություն և լեգիտիմությանինչ աստիճան ունի։ Արդյոք ապահովում է անաչառության, սկզբունքայնության կամ սահմանադրությամբ պահանջված անկախության բավարար մակարդակը  և ազատ է քաղաքական  ազդեցությունից։ 

Հիշեցնեմ, որ  Հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեսալսողական ﬔդիայի մասին»,  և բնագավառը կարգավորողմի շարք օրենքներով:

Սահմանադրության 197-րդ հոդվածը սահմանվում է. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն»։

Այս պահանջն է ամրագրված նաև «Տեսալսողական Մեդիայի մասին» ՀՀ Օրենքի հոդված 34-ում, հետևյալ կարևոր լրացումով՝ Կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ»:

Պրն Հակոբյան, անցյալ տարի անդրադարձել էի ձեզ և ձեր պաշտոնի հետ անհամատեղելի ձեր գործունեությանը։

Դուք, որ ի պաշտոնե, քաղաքական չեզոքության և  քաղաքական բազմակարծության երաշխավորը պիտի լինեիք, տևական ժամանակ իշխանությունների քաղաքական խոսափող Հ1-ում, Պետրոս Ղազարյանի հետ  «Դիալոգ» քաղաքական-վերլուծական հաղորդումն էիք վարում։ Անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները, ոտնատակ տալով Սահմանադրությունն ու ոլորտի հիմնական օրենքը՝  իշխանահաճո քաղաքական  գնահատականներ  էիք հնչեցնում ոչ իշխանական քաղաքական ուժերի,  Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, ազգային ինստիտուտների նկատմամբ։ 

Հիմա արձանագրում եմ, որ հավանաբար նաև իմ քննադատւթյան արդյունքում դադարեցվել է այդ հաղորդումը և ձեր հանրային զսպվածությունը գոնե տեսանելի է։

Բայց, ամենայն հավանականությամբ այդ սուրբ տեղը դատարկ չի մնացել: Քաղաքական մեծամասնությունն, ըստ երևույթին, պրոպագանդիստների պակաս ունի և հիմա այդ դերակատարությունը հաջողությամբ ստանձնել է հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ բանաստեղծ Հակոբ Մովսեսը։

Նա, որ ընտրվելիս եթերն աղբից մաքրելու, հանրային համերաշխության, քաղաքական չեզոքության և այլ բարձր արժեքներից էր խոսում, հիմա վերածվել է իշխող կուսակցության վստահված անձի և իշխանություններին քարոզչական ծառայություններ է մատուցում:  Հ1-ի եթերից հայտարարում է. «Եթե այսօր այս իշխանությունները տապալվեն, մեր երկիրը կվերածվի դժոխքի»։

Պրոիշխանական նարատիվները տիրաժավորող այլ լրատվամիջոցներում, որոնցից մեկն ամենաշատ վարչական պատասխանատվության ենթարկվածներից մեկն է, Հակոբ Հակոբյանը ակնհայտ քաղաքական  գնահատականներ է հնչեցնում, վարկաբեկում է և ատելություն  քարոզում  ընդդիմադիր գործիչների հասցեին, իսկ դաշնակցության գաղափարախոսությունը գնահատում վտանգավոր:

Սա սահմանադրական մարմնի անդամի վարքականոն չէ,  որը ենթադրում է իրավական և սոցիալական բարձր պատասխանատվություն, սա այլ 37 թվի հանգույն թշնամու որս է:

Բնական հարց է առաջանում․ Պրն Հակոբյան, եթե ձեր հանձնաժողովում չեք կարողանում սահմանված կարգ ապահովել, ապա ինչ չափանիշներով եք մեդիադաշտը կարգավորում։

Հիշեցնեմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքական զսպվածության պարտավորություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձը, … պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց, քաղաքական կողմնորոշում ունեցող հոդվածներ հրապարակելուց կամ սոցիալական մեդիայում ունեցած իր օգտահաշվից քաղաքական որևէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմանատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց:

Փաստորեն, սահմանադրությունն ու օրենքը ոտնահարելը ընդունված վարք է ձեր հանձնաժողովում։ Այսքանից հետո ակնկալու՞մ եք, թե ձեր ղեկավարած կառույցը կարող է վստահություն ու հարգանք ներշնչել։

Ոչ, դուք համոզիչ չեք, ոչ էլ անկախ։Ինձ և  հասարակությանը չեք կարող համոզել, թե մի շարք հեռուստաընկերությունների եթերից զրկելու ձեր որոշումներն անաչառության ու  անկողմնակալության դրսևորումներ են։

Անդրադառման այս ամբիոնից երեկ հնչած մի քանի ակնհայտորեն մոլորեցնող հաստատումների։

Ցավում եմ, երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը վերածվել է ատելության, երեսպաշտություն ուհանրային դեգրադացիայի գործիքի։ Ուրհատված են բոլոր կարմիր գծերը:

Այսքան անկաշկանդ, անճիշտ ու ինքնավստահ ինչպե՞ս եք կարողամում մոլորեցնել հանրությանը

Երեկ Արուսյակ Ջուլհակյանը՝ սլաքներն ուղղելով Դաշնակցությանըվրդովված հարցնում էր՝ ցիտում եմ․ «Ութ տարի ունեցել եք կրթության նախարարություն, այդ տարիներին գոնե մեկ դպրոց կամ զուգարան  կառուցեիք»։

Տկն․Ջուլհակյան, Լ․Մկրտչյանի  նախարարության շրջանում Հայաստանում կառուցվել է 98 դպրոց, որոնցից 64-ը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում։

Երեկ՝ ինձ ցիտելով պնդում էիք, թե իբր ասել եմ Հայաստանում ժողովրդավարությունը  շռնդալից տեմպով անկում է ապրում, մինչդեռ ըստ ձեզ հետընթաց չկա։

Նախ, բարեխիղճ եղեք, և ինձ մի վերագրեք բառեր, որոնք չեմ գործածել․ խոսքը շռնդալից է մասին է։ Կրկնում եմ ասածս՝«Freedom House-ի վերջին զեկույցի համաձայն Հայաստանը, ինչպես և նախկինների ժամանակ շարունակում է լինել գործադիր իշխանության ձեռքում կենտրոնացած,  մասամբ ազատ երկիր։   Իսկ Մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ոստիկանական խոշտանգումների, արգելված լուսաձայնային նռնակներ օգտագործելու և միաժամանակ անպատիժ մնալու համար Հայաստանը դիրքի նվազում է արձանագրել։  Կարդալ ՔՀԿ  զեկույցի, էջ 8։

Սիրելի հայրենակիցներ, կներեք, բայց ստիպվածեմ բարձրաձայնել․․․կարծես թե քաղաքական մեծամասնության շրջանում զուգարանի կամ  զինվորական ներքնազգեսի թեման ակտուլ է:

Երեկ ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի նախագահն ամենայն լրջությամբ հայտարարում է հետևյալ նախադասությունը, թե «25 տարի օպերայի թատրոնի դերասանները զուգարան չեն ունեցել. վերջերս են առանձնացված զուգարան ունեցել»:

Սա ցիտատ է Սիսակ Գաբրիելյանից և ոչ մի ավելորդ բառ իմ կողմից։

Ու նորից չեմ դադարում զարմնալ խոսքի այսպիսի պատասխանատվություն վրա․․․

Նախ, պիտի խնդրեմ տվյալ կոնտեքստով չնսեմացնել Ազգային Օպերան ևօպերային արտիստներին։

Ազգային Օպերանոչ թե 25, այլ իր գործունեության 90 տարիների ընթացքում  որպես նշանային մշակութային երևույթ՝ եղել է բոլոր ժամանակների իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Իսկ 13 այլ մշակութային հաստատությունների հետ  այն ամբողջովին հիմնանորոգվել է2000-ականներին։

Եվ, եթե նույնիսկ վերջերս երեք զուգարանակոնքով ինչ-որ սանհանգույց է նորոգվել, մի՞թե դա թույլ է տալիս իշխանահաճո լինելու համար այդպիսի մանիպուլացնող խոսակցություն հասցնել այս ամբիոն։

Երեկ փոքրոգության մի,  դրսևորում էլ ունենցանք։ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է Արցախի հերոսին,  Հայրենիք համար ոտքը կորցրած մարդուն  հրաժարվել ծառայողական մեքենայից։ պարզապես բառեր չեմ գտնում…

Իսկ հանրային պառակտումը կուսակցական գաղափարական տարբերությունների հետ համեմատելը պարզապես հակաքաղաքագիտական է և չարժե դրան անդրադառնալ։

Եվ, այնուամենայնից, Պրն Հակոբյան և գործընկերներ, ոչինչ հավերժ չէ․․․միշտ գալիս է հատուցման պահը:

Պարզապես հնարավոր չէ երկար ժամանակ վախով և մանիպուլյացիայով կառավարել մարդկանց մտքերն ու վարքը»: