|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Մեր գործողությունները միտված են նրան, որ այս իշխանություններին դուրս շպրտենք մեր քաղաքական կյանքից: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Երեւանում անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
«Եթե նախկինում Ադրբեջանը հարց էր բարձրացնում Զանգեզուրի միջանցքի մասով, ապա այսօր Թուրքիան է սկսել խոսել սահմանազատման և սահմանագծման մասին, այն էլ՝ ՀՀ-ի հետ: Եթե Փաշինյանի ձեռքը չբռնենք, ապա շատ արագ վերանալու ենք, պրծնենք: Այսօր Հայաստանի լինել-չլինելու հարցն է»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նրա՝ պետք է ամեն գնով հասնենլ նրան, որ երկիրն ազատվի այս իշխանություններից: «Մենք պետք է արագացնենք մեր քայլերը, քանի որ այս թերհասը ցանկանում է էլի ինչ-որ բաներ հանձնել: Ն.Փաշինյանը չի կարողանում իր վախերը կառավարել, ուր մնաց՝ երկիրը կարողանա կառավարել»,- եզրափակեց Վահե Հակոբյանը: