Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շրջող ու դրանք տարբեր հատվածներում փակող ակցիայի մասնակիցները իրենց դեմ դուրս եկած ոստիկաններին դիմավորեցին հետևյալ արտահայտությամբ․ «Ոստիկանը Նիկոլ չէ, ոստիկանը հայ է, նրանք ստիպված կատարում են այդ խելագարի հրահանգը»՝ հայտնում է Yerkir.am-ը։
Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված՝ անհայտ կարգավիճակի մարդիկ Հաղթանակի կամրջից ու Հերացու փողոցից բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկեցին:
Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։
Մանրամասն՝ տեսանյութում․