|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանության հատուկ աշխատակից Բաթուհան Հ.-ն փողոցում ատրճանակից կրակել է նախկին ընկերուհու` 20-ամյա Նեջմիյե Բ.-ի վրա, այնուհետև` ինքնասպան եղել:
Ըստ Siyasihaber3-ի` աղջիկը տեղում մահացել է: Հայտնի է դարձել, որ նա բուժքույր էր:
Ականատեսների խոսքով` ոստիկանը փողոցում բղավել է`սպառնալով սպանել նախ աղջկան, հետո` իրեն: «Աղջկան սպանելուց հետո կրակեց ինքն իր վրա: Երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց, ողջ էր, մահացել է հիվանդանոցում»,- պատմել է ականատեսներից մեկը: