Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Shamshyan.com հայտնում է, որ այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 02:00-ից 02:30-ի սահմաններում գայլերը Նորաշեն գյուղի կենտրոնում գտնվող տներից մեկի գոմում ոչխարների սպանդ են կատարել` հոշոտել են նույն գյուղի բնակիչ Ամատունի Խաչատրյանին պատկանող 22 մայրացու ոչխարներ, որոնց մեծ մասը սատկել է, իսկ մի մասն էլ վիրավոր է և ապրելու ենթակա չէ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի մասին տեղեկացվել է Նորաշեն համայնքի ղեկավար Արթուր Կարապետյանին, ով իրավիճակի մասին արդեն հայտնել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին: Ժամանել է նաև մարզի անասնաբույժը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած Ա. Խաչատրյանն ասել է. «Ռուսաստանից վերադարձել եմ գյուղ, վարկով գումար եմ վերցրել ու փորձում էի ընտանիքիս գոյությունը պահպանել էս մի քանի գլուխ մայրացու ոչխարներով, բայց գիշերով գելերը վրա են տվել, ու հիմադառը դատել, դատարկ նստել եմ, բայց հույս ունեմ, որ մարզպետարանը կսատարի, ձեռք կմեկնի՝ գոնե վնասը վերականգնելու համար»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետն ու մարզպետը խոստացան, որ հնարավորինս օգնելու են գյուղացուն: Գ.Շամշյանը հայտնում է նաև, որ գյուղում կա գայլերի հարձակման դեմ պայքարելու լուրջ խնդիր, եւ եթե գյուղացիներն ունենային որսորդական հրացաններ, ապա ավելի պաշտպանված կլինեին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: