|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արդեն տեղակացրել ենք, որ ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Կառավարության նիստի ավարտից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին: Ուշագրավ մի փաստ. պարզվում է` նորանակ մարզպետը չի պատրաստվում դառնալ ՀՀԿ-ական:
Երբ կուսակցական դառնալու մասին հարց հնչեց լրագրողի կողմից, նորանշանակ մարզպետը կտրուկ հայտարարեց, որ չի պատրատվում դառնալ կուսակցական, եթե անգամ առաջարկեն:
Հարցին էլ, թե նույն` ձայներ ապահովելու առաքելությա՞մբ է գնում Շիրակի մարզ, Ցոլակյանը պատասխանեց` աշխատելու առաքելությամբ:
Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերվում Գիզիրյանի հրաժարականին, այն երեւույթին, որ մարդը հրաժարական է տալիս միայն այն բանի պատճառով, որ չի կարողացել ձայներ ապահովել սեփական կուսակցության համար, նորանշանակ մարզպետը հայտարարեց, որ համաձայն է բոլոր այն հրապարակումների հետ, որոնք եղել են այս ընթացքում: