Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակի կազմումը վստահվել է Շիրակի նախկին մարզպետ, այժմ ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ Ֆելիքս Ցոլակյանին: Ի դեպ, ինքը եւս պատրաստվում է նույն ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալ:
Սակայն այս տարածքում, ամենայն հավանականությամբ, շահերի բախում տեղի կունենա Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ: Բալասանյանը «պրիզնատ» չի գալիս ցուցակ կազմելու հարցում Ցոլակյանի «մենաշնորհը»: Քաղաքապետն ուզում է իր կրտսեր որդուն ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձնել, իսկ իր սկզբունքայնությամբ հայտնի Ֆելիքս Ցոլակյանը դեմ է դրան: Սամվել Բալասանյանն այստեղ–այնտեղ հայտարարում է, թե իր հարցերը «պրյամոյ» կլուծի Սերժ Սարգսյանի հետ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում