Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի` արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանի աշխատանքում կարևոր հանգամանք է լինելու նրա` դաշնակցական լինելու փաստը: «Այս տարվա հետ կապված մեծ ծրագրեր կան` շինարարական և այլն` դպրոցաշինություն, ճանապարհների հետ կապված աշխատանքներ, վարկային ծրագրեր: Դրանք բոլորը իրականացման փուլում են, և եթե այս տարի այդ գործերն ավարտին հասցվեն, բավական լավ կլինի: Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա` Դաշնակցությունն է վերցնում մարզի ղեկավարումը, կարևոր է նաև կուսակցության դերը: Կուսակցական մոտեցումը դրական ազդեցություններ կթողնի` ներդրումների առումով, գումարների հետ կապված, մարդկային ռեսուրսների առումով և այլն: Շատ կարևոր է սա»,- ասաց Ցոլակյանը:
Դիտարկմանը, թե մշտապես հիշատակվում է այն հանգամանքը, որ Շիրակի մարզն աչքի է ընկնում ընդդիմադիր հայացքներով, և հարցին` ի՞նչ դժվարություններ են սպասվում նորանշանակ մարզպետին, Ցոլակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դժվարություններ կլինեն, կլինի այնպես, ինչպես եղել է, թեև փոփոխություններ արդեն կային: Սահմանադրական բարեփոխումների ընթացքում «այո»-ն բավականին շատ էր: Նախորդ ընտրություններում 26 տոկոս է եղել, այս անգամ` 41 տոկոս: Դե տեսեք` տարբերություն կա՞, թե՞ չէ»:
Պատասխանելով հարցին` բա՞րդ ուղի է սպասվում նոր մարզպետին, նա պատասխանեց. «Ես առանձնապես բան չեմ տեսնում, նրան աշխատանքում ցանկանում եմ հաջողություն և խաղաղություն: Ես ցանկանում եմ, որ նրան ավելի շատ սիրեն, ես միայն ուրախ կլինեմ»: