Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական հում նավթն ամբողջությամբ արգելելու Եվրամիության պլանը սպառնում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը, հայտարարել է կառավարության խոսնակ Զոլթան Կովաչը։
Նրա խոսքով՝ Հունգարիայի մտահոգությունները մնում են չլուծված։ «Այս առաջարկության մեջ մենք չենք տեսնում որեւէ պլան, որեւէ երաշխիք նույնիսկ անցումային շրջանի կառավարման համար կամ որեւէ բան, որը կերաշխավորի Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը»,- ասել է նա, փոխանցում է Bloomberg-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հունգարիան եւ Սլովակիան, որոնք մեծապես կախված են ռուսական էներգիայից, մինչեւ 2023 թվականի վերջը բացառություններ կստանան՝ էմբարգոյին աստիճանաբար հարմարվելու համար։