|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Նավթի նվազող գինն ու դոլարի փոխարժեքը հարվածել են Ռուսաստանին և այլ զարգացող շուկաների: Այդ մասին, ըստ Газета.Ru-ի, գրում է The Financial Times-ը:
Ըստ թերթի՝ երկուշաբթի JPMorgan Emerging Market Currency ինդեքսը, որն արտահայտում է զարգացող երկրների ազգային արժույթների փոխարժեքները, ընկել է՝ հասնելով ամենացածր ցուցանիշին` 2000 թվականից ի վեր:
Ուժեղացած դոլարը շարունակում է ճնշում գործադրել Brent նավթի գնի վրա: Երկուշաբթի մեկ բարելի գինը եղել է 66 դոլարից փոքր-ինչ ավելի, ինչն անդրադարձել է էներգետիկ ընկերությունների և նավթ արդյունահանող երկրների վրա:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը, որը փորձում է հաղթահարել արևմտյան պատժամիջոցների հետևանքները, վերջերս վերապրեց ռուբլու ամենալուրջ անկումը, որը 1998-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր չէր գրանցվել: