|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մի օր Իրանը կկարողանա իր նավթն անխափան վաճառել Եվրոպայում. ըստ yerkir.am-ի՝ Նավթաքիմիական արդյունաբերության օրվա առթիվ ելույթում ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի սահմանած առևտրային պատժամիջոցները վաղ թե ուշ կվերացվեն: Իսկ Իրանի կայունությունը դժվարությունների առջև կստիպի նահանջել «թշնամիներին» ու հանել բազմամյա էմբարգոն, որը վերականգնվեց ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալուց հետո:
«Իրանի թշնամիները գիտակցել են, որ չեն կարող իրանցիներին ստիպել հանձնվել նույնիսկ առավելագույն ճնշման միջոցով»,- Ռոհանիին մեջբերում է IRNA գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իրանը մեղադրում է միջուկային գործարքի մյուս մասնակիցներին՝ Ֆրանսիային, Գերմանիային և Բրիտանիային, ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակառակվել չկարողանալու մեջ և սպառնում է հրաժարվել համաձայնագրից: