Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում նավթի գինը շարունակում է անկում ապրել: Հունվարի 12-ին «սև ոսկու» գինը նվազել է 3 տոկոսով՝ գրանցելով վերջին 12 տարվա մեջ ամենացածր ցուցանիշը՝ 30 դոլար 1 բարել նավթի համար, որը կազմում է մոտավորապես 159 լիտր. գրում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի կանխատեսումների՝ հավանական է, որ առաջիկայում 1 բարել նավթի գինը նվազի մինչև 10 դոլար:
Նույն աղբյուրի համաձայն՝ այժմ Թուրքիայում նավթի 1 լիտրն ավելի էժան է, քան 1 լիտր ջուրը: Հունվարի 12-ի դրությամբ` այդ երկրում հնարավոր է եղել 1 լիտր նավթը գնել 0.56 թուրքական լիրայով (շուրջ 89.7 դրամ), իսկ ջուրը՝ 0.65 լիրայով (մոտ 104 դրամ):