Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը սխալվում է` կարծելով, թե նավթն ու գազն իրեն կօգնեն հեշտությամբ լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը: «Արեւմտյան աշխարհում ոչ մեկը նրա նավթի ու գազի կարիքը չունի: Մինչեւ հիմա նրանք խաբված են մնում` կարծելով, թե նավթը կօգնի դժվարություններից հեշտությամբ ազատվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Նա նշեց, որ մեծ տերություններն այժմ փոքր-ինչ այլ կերպ են տրամադրված, եւ Ադրբեջանի մոտեցումները շատ քչերին են դրդում հակահայկական քաղաքականություն վարել:
«Ադրբեջանի հետ դեռ փորձում են դիվանագիտորեն վարվել, փորձում են առանց կոպտելու բանակցել: Բայց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին ոչ մի բանակցություն չի կարող գնալ»,- ասաց Շաքարյանցը:
Անդրադառնալով կազանյան հանդիպման տապալմանը` քաղաքագետը հայտարարեց, որ դա Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման արդյունքն էր: Չնայած Ստրասբուրգում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե գնում է Կազան փաստաթուղթ ստորագրելու ակնկալիքով, Ադրբեջանը եկել էր Կազան ոչ թե փաստաթուղթ ստորագրելու, այլ մի քիչ երկարաձգելու իր մահվան պահը: «Մահը տվյալ դեպքում դիվանագիտորեն, պաշտոնապես ռազմական պարտության հետեւանքները խոստովանելն է` քաղաքական դաշտում: Այդ պահից Ադրբեջանը ցանկանում է ամեն գնով խուսափել»,- մեկնաբանեց նա:
Քաղաքագետը հայ ժողովրդին շնորհավորեց հուլիսի 9-ին Հարավային Սուդանի միջազգային ճանաչման կապակցությամբ, քանի որ այն մեր խնդրին նման նախադեպ է, եւ դա այլեւս ոչ ոք չի կարող ժխտել: